18 հոկտեմբերի 2017 - 14:59 AMT
Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը 3 մեդալ է նվաճել երիտասարդական ԵԱ-ում

Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը 3 մեդալ է նվաճել Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ 23 տարիքային խմբում Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճել:

Հայ մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան է բարձրացել նաև պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճել է փոքր արծաթե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: