19 հոկտեմբերի 2017 - 14:52 AMT
Ամերիաբանկը ներկայացրել է ArCa Mir վճարային քարտի առավելությունները

Ամերիաբանկը, որը հանդես է եկել Հայաստանի ArCa և Ռուսաստանի Mir վճարային համակարգերի ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, առաջարկում է ArCa Mir վճարային քարտի ճկուն և մրցունակ պայմաններ:

Ամերիաբանկի ArCa MIR վճարային քարտերն ունեն մի շարք առավելություններ ֆինանսական շուկայում, մասնավորապես. քարտի սպասարկման ցածր վճար, անվճար կանխիկացում Ամերիաբանկի բանկոմատներում, Ամերիաբանկում, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատներով, քարտին գումարի անվճար մուտքագրում, 10.000 ՀՀ դրամից բարձր գումարով գործարքների դեպքում կարճ հաղորդագրության անվճար ուղարկում: Քարտը հնարավոր է պատվիրել նաև առցանց, անմիջապես Ամերիաբանկի կայքից:

ArCa Mir վճարային քարտը, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, հնարավորություն է ընձեռում գումարներ կանխիկացնել և մուտքագրել քարտին նաև այն բոլոր երկրներում, որտեղ սպասարկվում են Mir վճարային համակարգի քարտերը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկը հասանելի է իր հաճախորդներին 24/7 ռեժիմով և աշխարհի ցանկացած վայրում ArCa Mir վճարային քարտի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում քարտապանները կարող են շուրջօրյա ռեժիմով զանգահարել Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով և ստանալ անհրաժեշտ աջակցություն: