Կիևի Սոլոմենսկու շրջանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, զոհվել է նրա թիկնապահը: Պայթյունի փաստով քրեական վարույթ է սկսվել:
Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի երեկոյան Ադամ Միցկևիչի փողոցում 5-հարկանի շենքի հարևանությամբ՝ «Էսպրեսո» հեռուստաալիքի խմբագրության մոտ: Մոսիյչուկը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես ասվում է Ուկրաինայի ՆԳՆ ֆեյսբուքյան էջում, գործը քննվելու է Ուկրաինայի ՔՕ 258 հոդվածով՝ «Ահաբեկչական գործողություն»:
Ըստ վերջին տվյալների, տուժել է 5 մարդ, որից մեկը, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 30-ամյա աշխատակիցը, զոհվել է, գրում է Lenta.ru-ն: