26 հոկտեմբերի 2017 - 10:48 AMT
ՊԲ-ն ամբողջովին վերազինված նոր տեղեկատվական կենտրոն ունի

Պաշտպանության բանակը նոր տեղեկատվական կենտրոն ունի, որը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների համար ապահովել աշխատանքի լավ պայմաններ, ներքին և արտաքին լսարանին հասցնելու օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո զինված ուժերում մասշտաբային փոփոխություններ սկսվեցին՝ առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելուց, արդիականացնելուց մինչև ամրաշինական-կահավորման աշխատանքներ, սպառազինության համալրում:

Նշվում է, որ Պաշտպանության բանակը տեղեկատվական կենտրոնի բացումը ևս մեկ կարևոր քայլ է այդ ուղղությամբ: «ՊԲ-ն այս առումով խնդիր էր դրել՝ ճգնաժամային իրավիճակներում լրատվամիջոցների համար ստեղծել առավելագույն պայմաններ, տեղեկատվություն ստանալու, մշակելու և հանրությանը փոխանցելու համար: Պաշտպանության բանակն իր տեղեկատվական քաղաքականությունն իրացնելու ճանապարհին իսկապես կարևոր քայլ կատարեց »,-ասվում է գրառման մեջ:

Տարածքը հատկացրել ու հիմնանորոգել է պաշտպանության բանակը, տեխնիկական վերազինման հարցը՝ Յուքոմ ընկերությունը: