Instagram լուսանկարչական ծառայության թիմը հայտարարել է բջջային հավելվածներում նոր հնարավորության՝ համատեղ կենդանի հեռարձակումների գործարկման մասին: Եթե նախկինում հեռարձակումները հնարավոր էին միայն մեկ անձի կողմից, ապա այժմ հեռարձակմանը կարող է միանալ նաև մեկ ուրիշը:
Գործառույթը փարձարկվում էր օգոստոսից և հասանելի էր օգտատերերի սահմանափակ քանակի համար, իսկ այժմ գործում է ամբողջ հզորությամբ, գրում է Ferra.ru-ն:
Մեկ այլ վարողի ավելացնելու համար բավական է սեղմել ստորին աջ անկյունում գտնվող նոր պիկտոգրաման և ընտրել Add (ավելացնել) գործառույթը՝ այդպես կարելի է հեռարձակման ընթացիկ դիտողներից ցանկացածին հրավիրել: Եվս մեկ անձի միանալու դեպքում էկրանը հավասարապես կիսվում է նրանց միջև: Դիտողը դրանից հետո նախկինի պես կարող է հավանության նշան դնել և մեկնաբանել հեռարձակումը: Լրացուցիչ վարողին ցանկացած պահի կարելի է անջատել և միացնել մեկ ուրիշին:
Instagramն iOS և Android-ի համար հասանելի է անվճար ներբեռնման համար App Store և Google Play-ում: