2018 թվականին Վանաձորում աղբն օրենքով չնախատեսված վայրում թափելու դեպքերն արձանագրող տեսախցիկներ կտեղադրվեն:
Այս մասին հոկտեմբերի 26-ին ավագանու նիստին հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հայտնում է «Առավոտ»-ը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում խստացվելու են սահմանվող պատիժները. այսուհետ չսահմանված վայրում աղբ թափելու համար անձը կենթարկվի 20000-30000 դրամ տուգանքի: Իսկ նույն արարքը երկու և ավելի անգամ կրկնելու դեպքում տուգանքի չափը համապասխանաբար կկրկնապատկվի և կեռապատկվի:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում չնախատեսված վայրում աղբ թափելու համար ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել է 1857 դեպքեր, որոնց պատասխանատու 916 օրինախախտները հայտնաբերվել և վարչական տույժի են ենթարկվել: