Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում կկառուցվի հայ ճարտարապետ Յուրի Գրիգորյանի՝ Meganom ընկերության հետ համետեղ նախագծած գերնեղ երկնաքեր:
Այս մասին գրում է Dezeen ամսագիրը:
Երկնաքերը կունենա 305 մետր բարձրություն: Աշտարակի վերևում կկառուցվի նաև մեծ դիտասրահ, որտեղից կբացվի քաղաքի տեսարան:
Կառույցն իր տեսակի մեջ եզակի կլինի ամբոջ Մանհեթենում, սակայն այն բարձրությամբ չի գերազանցի Նյու Յորքի ամենաբարձր երկանքերին:
Ճարտարապետ Յուրի Գրիգորյանը Մոսկվայի ճարտարագիտական իսնտիտուտի (МАрхИ) շրջանավարտ է: 1999 թվականին նա իր գործընկեր Ալեքսանդր Պավլովի հետ հիմնադրել է «Проект Меганом» ճարտարապետական բյուրոն: 2006-ից Յուրի Գրիգորյանը ղեկավարում է МАрхИ ստուդիան և «Сколково» նորարարական կենտրոնի քաղաքաշիանական խորհրդի անդամ է: