Instagram-ը Հելոունին ընդառաջ, թեմատիկ տեսնյութեր նկարահանելու նոր՝ Superzoom գործիքն է ստեղծել օգտատերերի համար: Այս մասին գրում է Ferra կայքը:
Android և iOS համակարգերի համար նախատեսված Superzoom-ն ակտիվացնելու դեպքում սարքավորման տեսախցիկն անցնում է հատուկ ռեժիմի՝ ավտոմատ կերպով մոտեցնելով նկարահանման օբյեկտը «ահասարսուռ» երաժշտության ներքո:Այդպիսով կարելի է թե սելֆի անել, թե նույն ուտելիքը նկարահանել:
Տեսախցիկը գործարկելիս նոր գործիքը հնարավոր է գտնել Boomerang ֆունկցիայի հարևանությամբ:
Հելոուինն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին: Ըստ կելտական ավանդույթի՝ այդ օրը բացվում էին ողջերի և մահացածների աշխարհները տարանջատող դռները: Հելուինի գիշերն անվանում էին Սամհեյն կամ Սամայն:
Հեթանոս կելտերը վախենում էին մահացածներ հոգիներից, այդ իսկ պատճառով կրում էին կենդանիների մորթիներ ու դիմակներ, մարում էին իրենց օջախները և ահասարսուռ տեսքով վախեցնում հոգիներին: Ժամանակակից աշխարհում տոնը նշում են հիմնականում Արևմտյան երկրենում: Այն տարեցտարի տարածվում է նաև Հայաստանում: