Ադրբեջանը $500 մլն վարկ կտրամադրի Իրանին Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար, գրում է ՏԱՍՍ-ը:
Երկաթուղու նախագիծը Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիային կապող՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորագույն բաղադրիչն է: Նախագիծը միավորելու է նաև Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները:
Իրանի կենտրոնական բանկի միջազգային հարցերի գծով տնօրեն Հուսեյն Յաքուբին տեղեկացրել է, որ վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա Թեհրանում:
164 կմ երկարություն ունեցող Ռեշտ-Աստարա երկաթգծի նախագծի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ է $1,1 մլրդ: Նախատեսվում է երկաթգծով տարեկան 5 մլն տոննա բեռնափոխադրումներ իրականացնել, իսկ հետագայում բեռնափոխադրումները հասցնել 10 մլն տոննայի: