19 փետրվարի 2008 - 16:45 AMT
Վլադիմիր Ռուշայլո. Հայաստանի նախագահի ընտրությունները նորմալ են ընթանում
Հայաստանի նախագահի ընտրությունները նորմալ են ընթանում, քվեարկության ընթացքում խախտումներ դեռեւս չեն գրանցվել: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վլադիմիր Ռուշայլոն: «Տեղամասերից մեկում մենք հանդիպեցինք ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ եւ կարծիքներ փոխանակեցինք այն մասին, թե ինչպես է ընթանում քվեարկությունը»,-նշել է Ռուշայլոն: Փետրվարի 19-ին ընթացող Հայաստանի նախագահի ընտրություններին մանրամասն գնահատական տալու համար Վ.Ռուշայլոն առաջարկել է սպասել քվեարկության ավարտին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: