6 նոյեմբերի 2017 - 10:27 AMT
Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

«ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը համատեղ պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում:

Պարապլաներային առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Գորիսի օդանավակայանից։ Թռիչքի մասնակիցները 10-20 րոպե կսավառնեն Տաթևի շրջակա տարածքում՝ բարձունքից վայելելով Որոտանի կիրճի, Տաթևի վանական համալիրի գեղեցկությունը։

Թռիչքների հետ կապված առաջարկներին ու ծառայություններին կարելի է ծանոթանալ «ՏաԹևեր» ճոպանուղու կայքում։

Կազմակերպիչները երաշխավորում են բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց։

Թռիչքի համար եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում թռիչքը կտեղափոխվի այլ վայր կամ այլ օր:

Տեսանյութում ներկայացված են Տաթևում պարապլաներային փորձնական թռիչքները, հայտնում էIDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիային կից գործում է դպրոց: Դպրոցը կա արդեն մոտ 20 տարի: Դպրոց կարող են հաճախել 16 տարին լրացած անձինք: Ուսուցման արժեքը մոտ 250.000-ից 500.000 դրամ է՝ կախված՝ պարապմունքներն անցկացվում են անհատական, թե՝ խմբակային տարբերակով: