6 նոյեմբերի 2017 - 13:01 AMT
Apple. iPhone X-ի դիսփլեյը կարող է խամրել

Apple-ը հայտնել է, որ iPhone X-ի դիսփլեյը կարող է խամրել: Դա տեղի է ունենում, երբ էկրանին տևական ժամանակ բաց է լինում բարձր կոնտրաստության վառ պատկեր: Դիսփլեյի խամրումը արդեն իսկ «գլխացավանք» է դարձել Google-ի համար, որի Pixel 2 XL սմարթֆոնները ևս նմանատիպ խնդիր ունեն, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով:

Apple-ի տեխնիկական աջակցության կայքում հրահանգ է հրապարակված, թե ինչպես կարելի է կանխել Super Retina դիսփլեյի խամրումը, որն ինքը ընկերությունը «ոլորտում լավագույնն» է անվանում:

iPhone X-ի վաճառքը սկսվել է նոյեմբերի 3-ին, նախնական պատվերներ կարելի էր անել հոկտեմբերի 17-ից: Ընկերության պաշտոկանան կայքում այն վաճառվում է սկսած$999-ից: