20 փետրվարի 2008 - 03:11 AMT
ԿԸՀ տվյալներ. Ուժերի տեղաբաշխումը գրեթե չի փոխվում
Հայաստանի ԿԸՀ տվյալներով, նախագահական ընտրություններին հաղթարշավը շարունակում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդել է ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Հարություն Շահբազյանը, հաշվարկվել են 964 ընտրատեղամասերի տվյալները կամ ընտրողների 662 136 ձայները: Ընտրողների ձայները, մասնավորապես, տեղաբաշխվել են հետեւյալ կերպ.

Արթուր Բաղդասարյան` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար- 110 640

Արտաշես Գեղամյան` «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար- 2629

Տիգրան Կարապետյան` Ժողովրդական կուսակցության ղեկավար- 3544

Արամ Հարությունյան` «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար- 1069

Վահան Հովհաննիսյան` «Դաշնակցության» Բյուրոյի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ- 37 879

Վազգեն Մանուկյան` Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար- 4887

Արման Մելիքյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական- 1638

Սերժ Սարգսյան` Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար- 372 845

Լեւոն Տեր-Պետրոսյան` Հայաստանի առաջին նախագահ- 115 811

Անճշտությունների թիվը- 1920