Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) հաղթել է ճապոնական Օսակայում ընթացող Գրան պրիի չորրորդ մրցափուլում:
Նոյեմբերի 11-ին մենասահորդները ներկայացնում էին ազատ ծրագիրը: Իր կատարման համար Մեդվեդևան ստացել է 144,40 միավոր և ընդհանուր առմամբ հավաքել 224,39 միավոր:
Երկրորդ հորիզոնականում իտալուհի Կարոլինա Կոստներն է 2012,24 միավորով, իսկ եռյակը եզրափակում է ռուսաստանցի Պոլինա Ցուրսկայան 210,19 միավորով, գրում է rsport-ը: