13 նոյեմբերի 2017 - 12:30 AMT
Եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: