Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նոյեմբերի 22-ի նիստում որոշվել է խմելու ջրի մեկ խորանարդ մետրը հունվարի 1-ից թանկացնել 11․4 դրամով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Ներկայումս խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար սպառողները վճարում են 180 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:
ՀՀ շարքային քաղաքացիների համար խմելու ջուրը կթանկանա 11 դրամ 41 լումայով։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից
«Վեոլիա ջուր»-ը օգոստոսին ներկայացրած հայտով պահանջել էր սակագինը բարձրացնել 14 դրամով: