22 նոյեմբերի 2017 - 17:05 AMT
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը 2 շաբաթում պետք է ներկայացնի իր առաջարկները

ԱԺ-ում անցկացված կլոր սեղան-քննարկման արդյունքում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների առաջարկների քննարկումը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել է 2 շաբաթվա ընթացքում ներկայացնել ԿԳՆ կամ ՊՆ։

«Առաջարկում ենք «Հանուն գիտության զարգացման» գործընկների մասնակցությամբ կազմել աշխատանքային խումբ, որը դետալ առ դետալ կքննարկի կառավարության որոշումներում կամ ենթաօրենսդրական ակտերում այս հարցերին լուծում տալու տարբերակները», - նշել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը։

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ հույս է հայտնել, որ իրենց բարձաձայնած խնդիրներին լուծում կտրվի։ Նա նշել է, որ նախաձեռնությունն ակնկալում է, որ այս հարցերի շուրջ հանրային քննարկում կմեկնարկի, որը կամրապնդի հասարակության ու բանակի միջև կապը. «Այս ամենի հետ կապված կարող ենք համաձայնության գալ, պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան ներդնել այս պրոցեսի մեջ», - նկատել է նա։

Նոյեմբերի 15-ի առավոտյան նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ընթերցեք նաև.Քննարկում. Ուսանողներն առաջարկում են 4 տարվա բակալավրի ընթացքում 1,5 տարի ծառայել