23 նոյեմբերի 2017 - 11:35 AMT
Թբիլիսիում ավարտվել է հատուկ գործողությունը. Հանցավոր խմբի 3 անդամ սպանվել է

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում ավարտվել է ավելի քան 20 ժամ տևած հատուկ գործողությունը: Արդյոււնքում սպանվել է հանցավոր խմբի 3 անդամ, մեկը՝ ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին:

«Հանցավոր խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն, նրանց հետևել են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Հատուկ գործողության արդյունքում սպանվել է հատուկ նշանակության ուժերի մեկ աշխատակից, 2-ը՝ վիրավորվել: Բացի այդ վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 2 աշխատակից, հայտնել է Գիորգոբիանին:

Հատուկ գործողությունը Թբիլիսիի Իսանիի շրջանում անցկացվվում էր նոյեմբերի 21-ի երչեկոյյից: Ըստ որոշ ԶԼմ-ների, հատուկ նշանակության աշխատակիցների վրա կրակած մարդիկ ահաբեկչական կազմակերպության անդմաներ են: Ըստ ԶԼՄ-ների, կասկածյալները չեչեններ են, որոոնք ապօրինի ճանապարհով են Վրաստան մուտք գործել: