Հայաստանը 2017 թվականին 8 կետով բարելավել է իր դիրքը «Սոցիալական առաջընթաց» վարկանիշում:
Social Progress Imperative միջազգային կազմակերպության վարկանիշի համաձայն՝ 2016-ի 67-րդ հորիզոնականի փոխարեն Հայաստանը 2017-ին 69,01 ցուցիչով զբաղեցնում է 59-րդ տեղը աշխարհի 128 երկրեների շարքում:
Հարավային Կովկասի երկրների շարքում սոցիալական առաջընթացի ամենաբարձր ցուցիչն ունի Վրաստանը, այն աղյուսակում զբաղեցնում է 53-րդ տեղը, Արդրբեջանը 76-րդն է: Թուրքիան զբաղեցրել է 61-րդ, Իրանը՝ 88-րդ, իսկ Ռուսաստանը՝67-րդ հորիզոնականը:
Վարկանիշը կազմվում է մի քանի ենթացուցանիշներով՝ բնություն, խմելու ջրի և օդի մաքրություն, կրթություն, առողջապահություն, տնտեսական ցուցանիշներ, ինչպես նաև մարդու ազատություն, իրավունքներ, արդարադատություն և այլն:
Թվարկված ցուցանիշներով Հայաստանը հիմնականում դրական ցուցանիշներ ունի, իսկ ահա մարդու իրավունքներին և հիմնական ազատություններին վերաբերող ցուցանիշները բավականին ցածր են՝ համապատասխանաբար՝ 43,06 և 49,32: