23 փետրվարի 2008 - 16:58 AMT
Երեւանում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել դեպի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի շենք
Երեւանում անցնող ընդդիմության հանրահավաքի կին մասնակիցները երթ են սկսել դեպի Հանրային ռադիոյի շենք, որտեղ տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի շենքը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, ներկա պահին շենքի մուտքը շրջափակված է ոստիկանության կողմից: Երթի մասնակիցները մտադիր են ՀՀՌԽ ղեկավարությանը ներկայացնել ընդդիմադիրների պահանջները: