1 դեկտեմբերի 2017 - 14:28 AMT
Արգենտինայում ցուցադրել են «Ապրիլյան սիմֆոնիա» ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ապրիլյան սիմֆոնիա» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսորներն են Թերեզա Սապորիտտին և Կլաուդիո Ռեմեդին:

«Ապրիլյան սիմֆոնիա» ֆիլմը պատմում է, թե ինչպես էին հայերը 2015-ին պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ինչպես էին համագործակցում Բուենոս Այրեսի հայ համայնքն ու Երևանը, հայտնում է Prensa Armenia-ն:

«Ռեժիսորների գլխավոր նպատակն էր պահպանել հանրության հիշողությունն ու Բուենոս Այրեսի և Երևանի աշխարհագրական կերպարների կապը»,-նշում են ֆիլմի պրոդյուսերները:

Թերեզա Սապորետտին պատմել է, որ սկսել է ֆիլմը նկարահանել ոչ մի շփում չունենալով հայ համայնքի հետ, երբ նրան ցնցել է իր ընկերներից մեկի պատմածը 1915-ի իրադարձությունների մասին: