24 փետրվարի 2008 - 18:30 AMT
Հայաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին
Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ինչպես հայտարարել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, վերջնական արդյունքների համաձայն, Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը` 862369 ձայն: Երկրորդ տեղում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 21,5 տոկոսով` 351222 ձայն: