25 փետրվարի 2008 - 19:52 AMT
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորից պահանջել են հանձնել զենքը
Հայաստանի Ազատության հրապարակում անցնող հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ այսօր իրավապահ մարմինների աշխատակիցները պահանջել են նրա թիկնազորից հանձնել զենքը: «Այդ պահանջը չի կատարվելու, քանի որ ըստ օրենքի ես պետք է ունենամ թիկնազոր, հետեւաբար, նրանք որեւէ օրենք չեն խախտում: Փոխեք օրենքը, եւ մենք կհետեւենք դրան»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: