Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է քաղաքի պատմական հատվածում գտնվող Օրբելիանիի հրապարակի և հարակից տարածքի վերականգնումն ու վերակառուցումը: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Աշխատանքներն իրականացվելու են քաղաքապետարանի և Թբիլիսիի զարգացման «Նոր Թիֆլիս» հիմնադրամի նախագծի երկրորդ փուլի շրջանակում: Նախագծի նպատակն է մեծ զբոսաշրջային երթուղի ունենալ քաղաքի պատմական մասում՝ կապելով հին և նոր վերականգնված հատվածները, գրում է newsgeorgia.ge-ն:
Քաղաքային բյուջեից նախագծի համար հատկացվել է 52 մլն լարի՝ ավելի քան 19,2 մլն դոլար:
«Նախատեսվում է պատմական շենքերի վերականգնում, կկառուցվի ավտոկայանատեղի, հետիոտն փողոց կլինի: Նախագիծը այն մեծ հայեցակարգի մի մասն է, որը նախատեսում է Թբիլիսիի պատմական մասի վերականգնում»,-ասել է Կալաձեն:
Նախագիծը նախատեսվում է ավարտին հասնցել 2018-ի վերջում: