Ադրբեջանի ռազմական արտադրանքն արտահանվում է ավելի քան 10 երկիր: Այս մասին ադրբեջանական Defence կայքի փոխանցմամբ, հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Նրա խոսքով՝ 2016-ին Ադրբեջանում ռազմական արդյունաբերության ծավալներն աճել են 2,7 անգամ:
Նախարար Ջամալովը հավելել է, որ 2017-ի հունիսին Շիրվանում զինամթերքի արտադրության երկու գործարան է հիմնադրվել:
Ադրբեջանը 2017-ին նախատեսել էր1.269 մլրդ մանաթ` մոտ $745 մլն հատկացնելպաշտապանության ուժերին ուղղվող ծախսերին:Գումարը բուն բանակի ու պաշտպանության համար ծախսերից բացի ներառում է նաև մի շարք այլ ուժային կառույցների ֆինանսավորում՝ հատուկ ծառայություններից մինչև նախագահի թիկնապահներ, պետական օբյեկտների պահապաններ ու ոստիկանություն:
Երկիրը զենքը գնում է հիմնականում Ռուսաստանից: