19 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT
Մոուրինյո. Հնարարավոր է՝ Մխիթարյանը դաշտ դուրս գա «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դաշտ դուրս գալ «Բրիսթոլ Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում է ESPN կայքը:

«Բրիսթոլ Սիթի»-«ՄՅՈւ» հանդիպումը կկայանա դեկտեմբերին 20-ին:

«Հնարավոր է` Մխիթարյանը դաշտ դուրս գա», - ասել է պորտուգալացի մարզիչը:

28-ամյա հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է առաջարկ ներկայացնել «Մանչեսթեր Յունայթեդին» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու վերաբերյալ: Լուրեր են շրջանառավել նաև, որ Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»: