Ամերիկյան Business Insider-ն անդրադարձել է սուրբծննդյան ընթրիքին աշխարհի 20 երկրում՝ ներկայացնելով նաև հայկական ավանդական ղափաման:
«Մենք դդումից պատրաստված ղափամա ճաշատեսակը մատուցում ենք Սբ Ծննդյան տոնին արդեն դարեր շարունակ: Սուբ Ծնունդն առանձնահատուկ տոն է, ուստի դա միակ օրն է տարում, երբ մենք ղափամա ենք պատրաստում: Դդումը լցոնում ենք չամիչով և մեղրով համեմված բրնձով, իսկ հետո սեղանին ենք մատուցում հնդկահավի հետ»,-ասել Հայաստանի ներկայացուցիչն ամերիկյան պարբերականին:
Նոյեմբերի 7-ը Երևանի Կենտրոն վարչական շրջանը հայտարարել էր Ղափամայի օր՝ անցկացվեց հայկական ավանդական ուտեստի պատրաստման մրցույթ:
Ղափաման ավանդական հայկական կերակրատեսակ է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր տարվա և Զատիկի կապակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով լցոնած դդում։Ղափաման պատրաստել են նաև ընկերային հավաքույթների ժամանակ