28 փետրվարի 2008 - 15:08 AMT
Նիկոլ Փաշինյանին փնտրում է ԱԱԾ-ն, ոչ թե Ոստիկանությունը
«Իմպիչմենտ» արտմատական-ծայրահեղական դաշինքի առաջնորդ, Երեւանի Ազատության հրապարակի հանրահավաքիներին գլխավոր հռետոր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ փնտրում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): Այդ տեղեկատվությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաստատել է աղբյուրը ԱԱԾ-ում: Նրա խոսքերով, եթե Ոստիկանությունը հերքում է տեղեկատվությունը, որ նա հետախուզում է հայտարարել Փաշինյանի նկատմամբ, ապա դա չի նշանակում որ նա ընդհանրապես հետախուզման մեջ չէ: Փաշինյանին փնտրում է ոչ թե Ոստիկանությունը, այլ ԱԱԾ-ն: «Եթե Ոստիկանությունը չի փնտրում, ապա փնտրում ենք մենք»,- ասել է աղբյուրը: Հայաստանի ՔՕ թիվ 258 հոդվածի 3-րդ կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով), ինչպես նաեւ թիվ 316 հոդվածի 1-ին կետով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը) Փաշինյանի դեմ հարուցված Քրեական գործի շրջանակներում որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Նշենք, որ որոշ հայկական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Հայաստանի Ոստիկանությունը հերքում է տեղեկատվությունը, որ Նիկոլ Փաշինյանը հետախուզության մեջ է: