ՊՍԺ նախագահ Նասեր Ալ Հելայֆին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը հիասթափված է ՊՍԺ տեղափոխվելու փաստից և 2018-ի ամռանը մտադիր է «Ռեալ» տեղափոխվել:
«Անհնար է, որ Նեյմարը «Ռեալ» տեղափոխվի: Շանս չկա»,-ասել է Ալ Հելայֆին As-ին տված հարցազրույցում, հայտնում է Eurosport-ն As-ի վրա հղումով:
2017-ի օգոստոսին ՊՍԺ-ն գնեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին 222 մլն եվրոյով և վարձակալության վերցրեց «Մոնակոյի» հարձակվող Քիլիան Մբապեին, որին ակումբը մտադիր է գնել 2018-ի ամռանը 180 մլն եվրոյով:
Ըստ Corriere dello Sport-ի, 2018-ի ամռանը Նեյմարը ՊՍԺ-ում կփոխարինի Դիբալային, իսկ բրազիլացին պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ: