Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղությունների հնգյակում է ԱՊՀ տարածաշրջանում: Կացարանի ամրագրման ռուսաստանյան Tvil ծառայության վարկանիշի համաձայն՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան հանգստի են գալիս միջինը երեք օրով և կացարանի վրա ամեն օր ծախսում են միջինը 2,800 ռուբլիկամ 23.000 դրամ:
Ռուսաստանցիների կողմից պահանջված ուղղություն է նաև Ծաղկաձորը:
Ըստ վարկանիշի՝ Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է նաև Մինսկը, Թբիլիսին, Բաքուն: Մինսկ այցելում են միջինը 3,5 օրով և ծախսում են նույնքան, որքան Երևանում: Ղազախական Ալմաթի քաղաքում ռուսաստանցիները օրական կացարանի վրա ծախսում են 3,200 ռուբլի կամ 26,500 դրամ:
Վարկանիշը կազմելիս հիմնվել են 2017-ի դեկտեմբերի 30-ից մինչև 2018-ի հունվարի 8-ի համար կացարանների ամրագրումների թվի վրա: