28 փետրվարի 2008 - 20:15 AMT
ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպանը եւ ՆԱՏՕ-ի ԽՎ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր Գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսին, որը ստանձնել է իր պաշտոնավարությունը 2008թ. հունվարի 1-ից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի ԽՎ առաջիկա ծրագրերը, մայիսին Բեռլինում կայանալիք գարնանային նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի Ազգային ժողովի եւ ԽՎ միջեւ համագործակցության հեռանկարները, մասնավորապես, փոխադարձ այցելությունների եւ խորհրդարանական միջոցառումների կազմակերպման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
ՆԱՏՕ-ի ԽՎ բեռլինյան նստաշրջանի օրակարգային հիմնական հարցերից են լինելու Աֆղանստանը, կիբեր պաշտպանության եւ էներգետիկ անվտանգության հարցերը: Հատուկ ուշադրության կարժանանա նաեւ Դաշինքի նոր Ռազմավարական հայեցակարգի մշակման խնդիրը: