
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին:
Որոշումը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից` հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Վերոնշյալ անձինք ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ այն շինությունների մասով, որոնք ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը: