27 դեկտեմբերի 2017 - 13:24 AMT
Ամանորն առանց ձյան կդիմավորենք

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: