9 հունվարի 2018 - 12:57 AMT
Հարություն Վարդանյանը՝ Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը նշանակվել է Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Գլխավոր մարզչի օգնականը կլինի Արայիկ Ադամյանը, հայտնել է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Արևմտյան Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Ֆրանսիայում` պատրաստվելով չճանաչված երկրների 2018թ. հունիսին Լոնդոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիոյ կառավարման մարմինը ձևավորվել է 2015-ի մայիսին եւ նույն թվականի հունիսի 1-ին անդամակցել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային: Թիմն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016-ի հունվարի 6-ին՝ մրցելով «Օլիմպիկ Մարսելի» երկրորդ թիմի հետ։