1 մարտի 2008 - 17:14 AMT
Ոստիկանությունը շրջապատել է Հայաստանի կառավարության շենքը
Ոստիկանությունը հանել է Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի շրջափակումը, որտեղ առավոտյան ժամը 11-ից ի վեր ընդհարումներ էին տեղի ունենում ոստիկանության եւ ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցների միջեւ: Գործնականում իրավապահ մարմինների բոլոր ուժերը լքել են ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցի անցկացման վայրը: Բողոքի ցույցի վայրից դուրս է բերվել նաեւ ողջ ռազմական տեխնիկան, զրահամեքենան, ջրցան մեքենաները:

Մինչդեռ, իրավապահ մարմինների աշխատակիցները շրջապատում են Հայաստանի կառավարության շենքը, որ գտնվում է կենտրոնական Հանրապետության հրապարակում: Տվյալ պահի դրությամբ կառավարության շենքի մոտ են բերվում ոստիկանության ուժեր: Ոստիկանները մահակներով եւ վահաններով շրջապատում են շենքը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: