11 հունվարի 2018 - 13:39 AMT
Բիթքոինն էժանացել է Հարավային Կորեայի ծրագրերի պատճառով

Բիթքոինն էժանացել է այն բանից հետո, երբ Սեուլը հայտարարեց վիրտուալ արժույթով առևտուրն ամբողջովին արգելելու մտադրության մասին:

Հունվարի 11-ին Երևանի ժամանակով 12:30-ին բիթքոինի արժեքը նվազել է՝ հասնելով $13.927: Այդ են վկայում սակարկությունների արդյունքները: Հունվարի 10-ին աշխարհի ամենատարածված կրիպտոարժույթի փոխարժեքը գերազանցել է 14.000 նիշը:

Հունվարի 11-ի առավոտյան բիթքոինն էժանացել է մինչև 13,13 հազար դոլար: Bitfinex բորսայում այն նվազել է մինչև 13,35 հազար, GDAX-ում՝ մինչև 13,47 հազար, իսկ Coindesk-ի տվյալներով՝ մինչև 13,25 հազար, գրում է ՌԻԱ Նովոստին:

Դեռ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հարավային Կորեան մտադիր է փակել կրիպտոարժույթային բորսաները՝ սահմանափակելու համար սպեկուլյացիան շուկայում: