«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է իր աշխատանքն ակումբում վերջին տարվա ընթացքում: «Ես ուղղակի խաղից խաղ եմ գնում, մի տարվանից անցնելով մյուսին: Չեմ կարող մտածել «Ռեալում» 2-3 տարվա մասին նույնիսկ պայմանագիր ունենալով՝ դա ոչինչ չի նշանակում»,-ասել է նա:
«Ֆուտբոլիստներին, որոնք ավելի քիչ են խաղում, հեշտ չէ, սակայն մենք լավ հանդիպում անցկացրեցինք Իսպանիայի գավաթում: Վերջում, գուցե, մեզ ինչ-որ բան պակասեց»,-ասել է Զիդանը, հայտնում է sports.ru-ն:
«Ռեալը» 2:2 հաշվով ոչ ոքի խաղացել «Նումանսիայի» հետ:
«Ես գոհ եմ թիմի խաղից: Ափսոս, որ գոլեր բաց թողեցինք, բայց, ես վստահ եմ, որ առաջ ենք շարժվելու»,-ասել է Զիդանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմում «Ռեալի» 5 ֆուտբոլիստ կա: