Նեյմարի համար անցումը ՊՍԺ նահանջ էր: Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդ Ռոնալդոն՝ երկրպագուների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե որտեղ կգերադասեր տեսնել Նեյմարին՝ «Բարսելոնայում» թե ՊՍԺ-ում:
«Սպորտային տեսակետից Նեյմարի որոշումը հետքայլ էր: Սակայն ցանկացած ֆուտբոլիստ բախվում է նման մարտահրավերների»,-ասել է նա, հայտնում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:
«Ժամանակին ինքս խաղացել եմ «Բարսելոնայի» կազմում, տեղափոխվելով այդ թիմ «Ինտերից», երբ իտալական առաջնությունը շատ ավելի հզոր էր»,-հավելել է Ռոնալդոն:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: 2017/18 խաղաշրջանում Նեյմարը 22 հանդիպման է մասնակցել՝ 20 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ դառնալով: