12 հունվարի 2018 - 16:15 AMT
Կասպրշիկը վերանշանակվել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում

ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը հերթական անգամ երկարացվել է ևս մեկ տարով:

Համապատասխան որոշման մասին հայտարարվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 11-ի նիստում:

Լեհ դիվանագետը վերանշանակվել է այդ պաշտոնում արդեն 22-րդ անգամ:

Անջեյ Կասպրշիկը զբաղեցնում է այդ պաշտոնը 1997-ի հունվարից, ասվում է ԵԱՀԿ կայքում:

Ընթերցեք նաև.Արման Կիրակոսյան. ԵԱՀԿ հակամարտությունները տարբերվում են կարգավորման սկզբունքներով և ձևաչափերով