1 մարտի 2008 - 22:51 AMT
Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված
Հայաստանի նախագահը Սահմանադրությանը համապատասխան Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը հայտարարվել է 20-օրյա ժամկետով: Արտակարգ դրության պայմաններում արգելվում է հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացումը, ինչպես նաեւ դադարեցվում է որոշ կուսակցությունների քաղաքական գործունեությունը: ԶԼՄ-ները կարող են հրապարկել միայն պաշտանական տեղեկատվություն: