13 հունվարի 2018 - 15:21 AMT
Վրաստանում հայաստանցի գործարարի գլխին հարվածել են բութ գործիքով, հափշտակել խոշոր գումար

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման է ենթարկվել հայ գործարար, ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Այս մասին հայտնում է վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Դիմակավորված անհայտ անձինք բութ առարկայով հարվածել են Սուքիասյանի գլխին և 30.000 լարի հափշտակել:

Գործարարը վնասվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 6:30-ի սահմաններում: Բժիշկների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հանցագործություն կատարած անձինք դեռևս չեն հայտնաբերվել:

Գործարար Արթուր Սուքիասյանը Գուրիայի շրջանում մի քանի խանութի սեփականատեր է: