Հայաստանի պաշտպանության նախարարությունը, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ ՀՀ-ն միջազգային ռազմական գործակցություն է իրականացնում Հնդկաստանի հետ:
Ավելի վաղ, հնդկաստանյան մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից մարտադաշտում կիրառվող ռադարների և հեռահար հրետանու համար նախատեսված սպառազինության ձեռքբերմամբ:
Նախարարությունից մանրամասներ չեն հայտնում Հնդկաստանից ձեռք բերվող սպառազինության մասին՝ համապատասխան տեղեկությունը համարելով պետական և ծառայողական գաղտնիք:
Հնդկաստանյան աղբյուրներում ասվում էր, որ երկիրը ուղղաթիռների, ռադարների, տանկերի, հրթիռների մատակարարման ուղղությամբ բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Մյանմայի և Հայաստանի հետ: