15 հունվարի 2018 - 17:55 AMT
ԶԼՄ. Ռոնալդուն ուզում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել: Նա արդեն հայտնել է իր մտադրության մասին իր թիմակիցներին և անգլիական թիմի ներկայացուցիչներին:

Պորտուգալացին դժգոհ է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից, որը հրաժարվել է բարձրացնել նրա աշխատավարձը, չնայած տված խոստումներին, հայտնում է Eurosport-ը AS-ի վրա հղումով:

Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալում» 2009-ից: Այդ ընթացքում նա 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ հաղթել է երկրի գավաթի և սուպերգավաթի մրցաշարերում և 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Դեկտեմբերի 7-ին պորտուգալացին ճանաչվել է 2017-ի լավագույն ֆուտբոլիստ, ստացել է իր կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»՝ այդ ցուցանիշով հավասարվելով Լիոննել Մեսսիին: