15 հունվարի 2018 - 18:43 AMT
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հնարավոր կլինի ընթրել և հարսանիք անել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հնարավոր կլինի ընթրել, կազմակերպել բանկետներ, հարսանիքներ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Համապատասխան որոշումն ընդունել է երկրի խորհրդարանը՝ պետական բյուջեի միջոցների խնայողության նպատակով:

Նախտեսվում է նաև բանկետների սրահներին և ռեստորանին տալ միշլենյան աստղեր:

Աղբյուրը նշում է, որ արդեն հունվարից հնարավոր կլինի միջինը մոտ £80-ով ընթրել խորհրդարանի ռեստորանում: