16 հունվարի 2018 - 11:37 AMT
Իրաքում եզդիների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծն ընդունվել է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը:

Նախագիծն ընդունվել է 91 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծի հեղինակներն են եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը: Ավելի վաղ միացել էին նաև պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Թևան Պողոսյանը և այլոք: