Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) հրապարակել է հավաքականների վարկանիշի թարմացված տարբերակը: Ըստ նոր տվյալների, Հայաստանի հավաքականը 383 միավորով նախկինի պես 90-րդ հորիզոնականում է:
Վարկանիշի առաջին տեղում Գերմանիան է, 2-րդը՝ Բրազիլիան, իսկ եռյակը եզրափակում է Պորտուգալիան:
ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին տասնյակում են նաև Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան և Չիլին:
Նոյեմբերի տվյալներով, Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ 90-րդն էր վարկանիշում, սակայն 392 միավորով: