3 մարտի 2008 - 17:58 AMT
ՌԴ ԱԳՆ. Մոսկվայում ափսոսանքով են ընկալել տեղեկությունները Երեւանում վերջին իրադարձությունների մասին
Մոսկվայում ափսոսանքով են ընկալել տեղեկությունները Երեւանում վերջին իրադարձությունների մասին: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանության մեջ:

«Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած միջոցները կբերեն ներքաղաքական իրավիճակի կարգավորմանը իշխանությունների եւ հասարակական ուժերի խաղաղ երկխոսության միջոցով` ելնելով հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման եւ հայոց պետության կայուն զարգացման անհրաժեշտությունից»,-ասվում է հայտարարության մեջ: Ըստ Երեւանում Ռուսաստանի դեսպանատան տեղեկությունների, տուժածների թվում ՌԴ քաղաքացիներ չկան, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: