Հունվարի 19-ին Մոսկվա կինոթատրոնի հրապարակից մեկնարկել է ԵԼՔ դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների: Երթը կրում է «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսը։
Դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ երթի մասնակիցները շարժվելու են քաղաքի կենտրոնական փողոցներով:
Բողոքի ակցիայի հիմքում գնաճից բացի նաև հարկային նոր օրենսգիրքն է, որով սահմանվում են մի շարք ապրանքների ակցիզային հարկի բարձր դրույքաչափեր, բարձարնում է նաև եկամտահարկի շեմը: