ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթր քաղաքի գեղարվեստական պատկերասրահում պահվող վաղ միջնադարի հայկական ձեռագրի հատվածները կթվայնացվեն՝ պատկերասրահի առցանց կատալոգներում ներկայացնելու նպատակով:
«Ձեռագիրը ստեղծվել է 13-րդ դարում, հեղինակն է Գրիգորը Տարսոսից: Հայոց ցեղասպանության տարիներին ձեռագրի հատվածները, ձեռքից ձեռք անցնելով, հայտնվել են Գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում 1950-ին»,-գրում է Rochester.edu-ն:
Նշվում է նաև, որ այժմ Ռոչեսթրի համալսարանի լավագույն մասնագետները սկսել են թվայնացման աշխատանքները: