Ջիբրալթարը, Լիխտենշտեյնը, Հայաստանը և Մակեդոնիան ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում ընդգրկվել են D լիգայի 4-րդ խմբում: Այդ մասին հայտնի է դարձել Լոզանում մեկնարկած միջոցառման ժամանակ, որի արդյունքում հայտնի դարձան մրցակիցները Լիգայի խաղարկության շրջանում:
Ազգերի լիգան նոր մրցաշար է ֆուտբոլում, որը մեկնարկում է 2018-ին: Եվրոպայի ֆուտբոլի հավաքականները բաժանվել են 4 լիգայի, որոնք, իրենց հերթին, բաժանվել են 4 խմբի: Յուրաքանչյուր լիգայի հաղթողը 2020թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ուղեգիր կստանա:
ԵԱ-ին մասնակցելու համար պայքարում վերոնշյալ խմբի թիմերից բացի Հայաստանի մրցակիցները D լիգայի կազմում լինելու նաև Վրաստանը, Լատվիան, Ղազախստանը, Անդորրան (1 խումբ) , Բելառուսը, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Սան Մարինոն (2 խումբ) , Ադրբեջանը, Ֆարերյան կղզիները, Մալթան, Կոսովոն (3 խումբ):